Թուրքիան և Սաուդյան Արաբիան կազատականացնեն վիզային ռեժիմը

Մայիսի 6-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում կհանդիպի Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների՝ սպասվում է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան կստորագրեն երկու երկրների քաղաքացիների համար վիզայի պահանջները վերացնելու վերաբերյալ համաձայնագիր: Վիզայի ազատականացում կլինի ինչպես դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց, այնպես էլ սովորական քաղաքացիների համար։

Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները լրջորեն վատթարացել էին 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից հետո:

Թուրքիան պնդում է, որ միջադեպի հետևում կանգնած են սաուդյան բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեպքից 2 տարի անց կողմերը քայլեր են ձեռնարկել հարաբերությունները վերականգնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031