Լեյբորիստները բողոքում են Սթարմերի երկերեսանիությունից. Telegraph
Բրիտանացի լեյբորիստները բողոքում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի թունավորությունից և երկերեսանիությունից՝ ընդգծելով նրա նկատմամբ աննախադեպ թշնամանքը, հաղորդում է Telegraph թերթը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցության բարձրաստիճան անդամի, ում ինքնությունը չի բացահայտվել:
Ավելի վաղ Sun թերթը, հղում անելով վերլուծաբան և Լորդերի պալատի անդամ Ռոբերտ Հեյուորդին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցությունը մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կարող է կորցնել քաղաքային խորհուրդների 1850 տեղ։
«Նա իսկապես թունավոր է։ Նրա նկատմամբ խորը արմատացած հակակրանք կա, և այն տարածվում է բոլոր ուղղություններով։ Սա միայն մեկ խմբի մասին չէ… Նրան պարզապես ընկալում են որպես բացարձակապես երկերեսանի մարդու։ Սթարմերը հետևորդներ չունի, նա միայն թշնամիներ ունի, իսկ դա անհավանական է»,- հրատարակությանը ասել է Լեյբորիստական կուսակցության բարձրաստիճան անդամը:



