Թրամփը, Սի Ցզինպին և Վլադիմիր Պուտինը ճիշտ են անում, որ առանձնապես լուրջ չեն վերաբերվում այսօրվա Եվրամիության մի շարք ղեկավարների. Զաքարյան
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է: Դոնալդ Թրամփը, Սի Ցզինպին և Վլադիմիր Պուտինը ճիշտ են անում, որ առանձնապես լուրջ չեն վերաբերվում այսօրվա Եվրամիության մի շարք ղեկավարների:
Կրկին հարգեցի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին»:



