Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետը
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:



