ԱՄԷ-ն հայտնել է օդային երթևեկության կարգավորման մասին
Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն վարչությունը հայտնում է, որ երկրում օդային երթևեկությունը կարգավորվել է այն բանից հետո, երբ չեղարկվել են փետրվարի 28-ին՝ Իրանում պատերազմի սկզբում, ներդրված նախազգուշական միջոցները, փոխանցում է The Guardian-ը։
Որոշումն ընդունվել է շահագործման և անվտանգության պայմանների համակողմանի գնահատումից հետո՝ համապատասխան կառույցների հետ համակարգմամբ, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Միևնույն ժամանակ Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կվերսկսի ուղևորափոխադրող թռիչքները դեպի Իրաքում գտնվող Բաղդադի, Բասրայի և Էրբիլի օդանավակայաններ։



