Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը մաքսային մարմիններին լիազորում է հակազդել անօդաչու թռչող սարքերին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այժմ մաքսավորները կկարողանան կասեցնել դրոնների աշխատանքը գերատեսչության օբյեկտների վրա հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեպքում, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մաքսային ծառայության աշխատակիցներին թույլատրվում է ճնշել կամ փոխակերպել անօդաչուների հեռավար կառավարման ազդանշանները, ազդեցություն գործել կառավարման վահանակների վրա, ինչպես նաև վնասել և ոչնչացնել հենց սարքերը։ Խոսքը վերաբերում է ցանկացած ավտոմատացված անօդաչու համալիրների՝ օդային, ստորջրյա, վերգետնյա, ինչպես նաև անօդաչու տրանսպորտային միջոցների մասին։

Որոշումների ընդունման կարգը և լիազորված պաշտոնատար անձանց ցանկը կսահմանի մաքսային գործի ոլորտում դաշնային գործադիր իշխանության մարմինը։ Օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 30 օր անց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031