Բաժիններ՝

Զախարովան ասել է` որն է Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիքը

Հատուկ ռազմական գործողության խնդիրների իրականացումը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով, կդառնա 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի Արհմիությունների տանը զոհվածների արդարության վերականգնման երաշխիք:

«Ռազմական հատուկ գործողության նպատակների և խնդիրների հաջող իրականացումը կդառնա Օդեսայի Արհմիությունների տանը հրեշավոր հանցագործության զոհերի համար արդարության երաշխիքը», – ասված է ողբերգության տարելիցիկապակցությամբ Զախարովայի մեկնաբանության մեջ:

2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո «հակամայդանի» ակտիվիստները, ի նշան բողոքի, վրանային ճամբար հիմնեցին Օդեսայի Կուլիկովոյի դաշտում: Մայիսի 2-ի ցերեկը Հունական հրապարակի շրջանում ծեծկռտուք սկսվեց մի կողմից «հակամայդանի» ակտիվիստների, մյուս կողմից՝ Խարկովի և Օդեսայի ֆուտբոլային «ուլտրաերկրպագուների» և «Եվրամայդանի» մասնակիցների միջև։ Վրանային ավանն ավերվեց, ինչից հետո պետական հեղաշրջման կողմնակիցներն ու ազգայնականները հրկիզեցին Արհմիությունների տունը, որտեղ պատսպարվել էին «հակամայդանի» ներկայացուցիչները: Այդ օրը ողբերգության զոհ դարձավ 48 մարդ, ավելի քան 250-ը տուժեցին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ուկրաինային մեղավոր է ճանաչել բռնությունը չկանխելու մեջ։

Դատարանը վճռել է, որ իշխանությունները չեն արել այն, ինչ իրենցից սպասվում էր բռնությունը կանխելու և դադարեցնելու նպատակով, ու ժամանակին միջոցներ չեն ապահովել կրակի մեջ հայտնված մարդկանց փրկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031