Մարտ ամսին տուրիզմի ոլորտում անկում է գրանցվել Վարստանում

Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական աճի ուսումնասիրության տվյալների համաձայն` տուրիզմի ոլորտում մարտին անկում է գրանցվել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Համաձայն փաստաթղթի՝ Վրաստանի տնտեսության ոլորտների մեծ մասում մարտին աճ է գրանցվել, և անկում է նկատվել տուրիզմի, այսինքն՝ հյուրանոցների ու ռեստորանների, նաև վարչական և օժանդակ ծառայությունների ոլորտում:

«2026 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները. մշակող արդյունաբերություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, լեռնահանքային արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում: Անկման միտում է գրանցվել վարչական և օժանդակ ծառայությունների, նաև հյուրանոցների ու ռեստորանների ոլորտում»,- ասված է հաշվետվության մեջ:

Ընդհանուր ցուցանիշների առումով մարտին տնտեսական աճը կազմել է 10.7%:

Տուրիզմից ստացվող եկամուտների անկման մասին է փաստում ևս մեկ հաշվետվություն, ըստ որի՝ նվազել են այցելուների ծախսերը: Մասնավորապես՝ առաջին եռամսյակում այցելությունների ընթացքում կատարված ծախսը կազմել է 2.2 միլիարդ լարի, ինչը 5.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Մեկ այցելության միջին ծախսը տարեկան կտրվածքով նվազել է 5%-ով՝ հասնելով 1897 լարիի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031