Պետական գերատեսչություններում կաշառքի փաստերն աճել են Վրաստանում

2025 թվականի տվյալներով՝ Վրաստանի պետական գերատեսչություններում կաշառք վերցնելու փաստերն աճել են 150%-ով։ Ըստ aliq.ge-ի՝ տեղեկությունը տարածել է BPN-ը՝ հիմնվելով Ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների վրա։

BPN-ի փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում աճել են գրեթե բոլոր տեսակի պաշտոնեական հանցագործությունները։

Մասնավորապես, ՆԳՆ-ի տվյալներով, 2025 թվականին արձանագրվել է պաշտոնեական հանցագործության 332 փաստ, մինչդեռ 2024 թվականին դրանց թիվը 241 էր։

Ըստ ՆԳՆ տվյալների, 2025 թվականին պաշտոնեական հանցագործությունների դեպքերի վիճակագրությունը 2024 թվականի համեմատ.

• Պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստեր – աճել է 205,26%-ով, արձանագրվել է 58 դեպք,

• Պաշտոնեական լիազորությունների անցում (գործողություն, որն ակնհայտորեն դուրս է իր իրավասությունների շրջանակից) – աճել է 3,73%-ով, արձանագրվել է 139 դեպք,

• Պարզաբանում, ցուցմունք կամ եզրակացություն տալու հարկադրանք – նվազել է 81,25%-ով, արձանագրվել է 3 դեպք,

• Ապօրինի մասնակցություն ձեռնարկատիրական գործունեությանը – աճել է 500%-ով, արձանագրվել է 5 դեպք,

• Կաշառք վերցնելու փաստեր – աճել է 150%-ով, արձանագրվել է 30 դեպք,

• Կաշառք տալու փաստեր – աճել է 40%-ով, արձանագրվել է 7 դեպք,

• Ազդեցության չարաշահմամբ առևտուր – 2 դեպք (2024 թվականին նույնպես արձանագրվել էր 2 դեպք),

• Պաշտոնեական կեղծիքի փաստեր – աճել է 225%-ով, արձանագրվել է 26 դեպք,

• Պաշտոնեական անփութության փաստեր – աճել է 31,11%-ով, արձանագրվել է 59 դեպք,

• Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցի կամ նրան հավասարեցված անձի ծառայության սահմանած կարգի խախտման փաստեր – արձանագրվել է 1 դեպք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930