Հունաստանի ԱԳ նախարարը չի բացառում մեկ երկրի անդամակցությունը ԵՄ-ին 2027 թվականին
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտը պնդում է, որ առնվազն մեկ երկիր կարող է միանալ ԵՄ-ին Աթենքի նախագահության ընթացքում՝ 2027 թվականի երկրորդ կեսին, հաղորդում է Politico-ն։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին պահանջել էր, որ ԵՄ-ն Ուկրաինային ընդունի դաշինքի կազմում 2027 թվականին։ Եվրոպական առաջնորդները բազմիցս նշել են ուկրաինական օրենսդրության անհամապատասխանությունը եվրոպական չափանիշներին և հայտարարել, որ հիմնարար բարեփոխումները նախապայման են Ուկրաինայի անդամակցության համար։
«Դելֆիի տնտեսական ֆորումում… Գերապետրիտը կանխատեսել է, որ առնվազն մեկ երկիր կարող է միանալ ԵՄ-ին Հունաստանի՝ ԵՄ նախագահության ընթացքում՝ 2027 թվականի երկրորդ կեսին»,- նշվում է հրապարակման մեջ:
Ընդ որում, ինչպես նշում է Politico-ն, թե կոնկրետ որ երկրի մասին է ակնարկել նախարարը, մնում է առեղծված։



