DDoS հարձակումներ, թվային «խցանումներ»․ ինչպե՞ս պաշտպանվել. ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «DDoS-ը (Distributed Denial of Service) հարձակման այն տեսակն է, երբ հաքերները փորձում են խափանել կայքի կամ հավելվածի աշխատանքը՝ այն ծանրաբեռնելով հսկայական քանակությամբ կեղծ հարցումներով։

​Պարզ օրինակ. Պատկերացրեք մի փոքր խանութ, որտեղ միաժամանակ կարող է սպասարկվել 5 հաճախորդ։ Հանկարծ խանութ են մտնում 500 հոգի, ովքեր ոչինչ չեն գնում, այլ պարզապես կանգնում են ու աղմկում։ Իսկական հաճախորդները չեն կարողանում ներս մտնել, իսկ վաճառողը չի հասցնում սպասարկել։ Խանութի աշխատանքը կաթվածահար է լինում։

Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր (համակարգիչներ, սմարթֆոններ, նույնիսկ «խելացի» սառնարաններ) և դրանք վերածում «զոմբի-սարքերի» (Botnet)։ Առանց սեփականատիրոջ գիտության՝ այդ բոլոր սարքերը միաժամանակ սկսում են հարցումներ ուղարկել թիրախավորված կայքին (օրինակ՝ բանկին կամ պետական կառույցին), մինչև այն «չի դիմանում» և անջատվում է։

​Ինչո՞ւ է դա վտանգավոր քաղաքացու համար.

– Ծառայությունների անհասանելիություն. Դուք չեք կարողանում կատարել հրատապ վճարում կամ օգտվել պետական ծառայությունից։
– Ձեր սարքը որպես «զենք». Եթե ձեր համակարգիչը պաշտպանված չէ, հաքերները կարող են այն օգտագործել այլ երկրների կամ կառույցների վրա հարձակվելու համար։

​Ինչպե՞ս պաշտպանվել.

-Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր. Դրանք թույլ չեն տա, որ ձեր սարքը դառնա «զոմբի-ցանցի» մասնիկ։
– ​Մի՛ ներբեռնեք անհայտ ծրագրեր. Հենց դրանց միջոցով է ձեր սարքը հայտնվում հաքերների վերահսկողության տակ։
-Եղեք համբերատար. Եթե տեսնում եք, որ պաշտոնական կայքը դանդաղ է աշխատում հարձակման ժամանակ, մի՛ փորձեք վայրկյանը մեկ թարմացնել (Refresh) էջը. դրանով դուք ակամա ավելի եք ծանրաբեռնում համակարգը։

​Հ.Գ.

Նմանատիպ հարձակումները կարող են միտված լինել նաև պետության ներսում քաղաքացիների շրջանում անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծելուն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930