Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Վետերինարնոյե և Գրիշինո բնակավայրերը
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Վետերինարնոյե և ԴԺՀ–ի Գրիշինո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Վետերինարնոյե բնակավայրի նկատմամբ վերահսկողություն են սահմանել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները, իսկ Գրիշինոյի նկատմամբ` «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։



