ԱՄՆ ռազմածովային ուժերի անօդաչուն հետախուզություն է իրականացրել Իրանի մերձակայքում

ԱՄՆ ռազմածովային ուժերի էլեկտրոնային հետախուզության MQ-4C Triton հեռահար անօդաչու թռչող սարքը լույս ապրիլի 21-ի գիշերը երկարատև թռիչք է իրականացրել Իրանի մերձակայքում գտնվող  Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վերլուծելով Flightradar24 ավիացիոն ռեսուրսի տվյալները։

Անօդաչու թռչող սարքն արձակվել է Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայից և Սաուդյան Արաբիայի երկնքով թռչելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Պարսից ծոց։ Այնտեղ այն սկսել է ընթանալ իրանական ափի երկայնքով ընկած միջազգային ջրերով։ Այնուհետև անօդաչուն երկու թռիչք է իրականացրել Հորմուզի նեղուցի վրայով, ինչից հետո վերադարձել է բազա։

Թռիչքը տևել է ավելի քան երկու ժամ՝ մոտավորապես 14 կմ բարձրության վրա։

Թռիչքի մեծ հեռահարության և բարձրության MQ-4C Triton հետախուզական անօդաչուն կարող է իրական ժամանակում հետախուզական տեղեկություն տրամադրել լայնարձակ օվկիանոսային և ափամերձ գոտիների վերաբերյալ։ Այն կարող է օդում մնալ ավելի քան 30 ժամ՝ կատարելով մինչև 17 000 մետր բարձրությամբ և ժամում մինչև 610 կմ արագությամբ թռիչք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930