Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է, տեղի է ունեցել քարաթափում
Ապրիլի 21-ին Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։



