ՀՀ-ի և Ֆրանսիայի դեսպանները հանդիպել են Թբիլիսիի քաղխորհրդի նախագահին

Ապրիլի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Կուրտոն հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեին: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջից։

Հանդիպմանը մասնակցել են Թբիլիսիի քաղխորհրդի անդամներ Միխեիլ Ռեխվիաշվիլին և Մամուկա Բալիաշվիլին։

Ըստ հաղորդագրության՝ դեսպաններն ընդգծել են երկու երկրների սերտ կապերի կարևորությունը Վրաստանի հետ, ինչն անդրադառնում է նաև մայրաքաղաք Թբիլիսիի հետ համագործակցությանն ու երեք ժողովուրդների միջև պատմական կապերի ու ավանդական բարեկամության զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել է նաև Թբիլիսիի փողոցներից մեկը աշխարհահռչակ շանսոնյե, հայկական ծագումով, Վրաստանին արմատներով կապված ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը։

Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համապատասխան հանձնաժողովը պատրաստ է քննարկել առաջարկված հարցը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930