Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների։ Առանց ձևականությունների, առանց կեղծիքի, առանց իրար դուր գալու փորձերի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ու ամեն գյուղում հասկանում ես, թե ինչքան հարցեր կան կուտակված մեր հայրենակիցների, մեր ժողովրդի մոտ, մեր քույրերի ու եղբայրների մտքերում ինչքան հարցեր ու խնդիրներ կան, ինչքան չասված ապրումներ։

May be an image of one or more people

Մթնոլորոտը, որում անցնում են այդ հանդիպումները աննակարագրելի է։ Իմ աշխատանքային կյանքում բազմաթիվ ընտրարշավներ եմ տեսել, բայց սա ուրիշ է։ Նման անկեղծություն, նման մտահոգությունների ծավալ, նման լարվածություն ու անկաշկանդություն երբեք չեմ տեսել։

Այս օրերի ընթացքում ես հասկացա, որ սա այլևս դասական քարոզարշավ չէ և պետք է չի որ այդպիսին լինի։ Սա իրար աչքերի մեջ ուղիղ նայելու ունակ մարդկանց հադիպում է, որ մի քանի րոպեում վերածվում է ժողովրդական ասուլիսի։

May be an image of child

Մենք խնդիր էինք դրել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել ժողովրդական ծրագիր, որը մարդկանց մասին է, և որը գրում են իրական մարդիկ։ Եվ հիմա ամեն գյուղում, ամեն բնակավայրում տեղի է ունենում ժողովրդական ծրագրի ժողովրդական քննարկում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930