Հունգարիայի ապագա վարչապետը հայտարարել է, որ չի զանգահարի Թրամփին և Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմը
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիս» կուսակցության թեկնածու Պետեր Մադյարը ցանկություն է հայտնել պահպանել լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, սակայն հավելել է, որ չի զանգահարի Թրամփին. հաղորդել է Guardian-ը։
Նա ասել է, որ Միացյալ Նահանգները շատ կարևոր գործընկեր է, որի հետ Հունգարիան պետք է լավ հարաբերություններ պահպանի։
Նա նշել է, որ Թրամփին չի զանգահարի, սակայն իր վարչակազմը բաց կլինի զրույցի համար, եթե Սպիտակ տունը կապվի իր հետ։
Մադյարն ընդգծել է Մոսկվայի հետ «պրագմատիկ» հարաբերություններ պահպանելու իր ցանկությունը, քանի որ Հունգարիան շարունակում է «կախված» մնալ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման հարցում։
Նա հայտարարել է, որ կվերանայի ռուսական էներգետիկայի հետ կնքված «բոլոր պայմանագրերը», կվերանայի դրանք և «անհրաժեշտության դեպքում»կդադարեցնի։
Խոսելով Պուտինի հետ իր հարաբերությունների մասին՝ Մադյարը նշել է, որ նրան խորհուրդ կտա դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, սակայն դժվար թե կսպասի, որ նա կհետևի այդ խորհրդին։
Նա հույս է հայտնել, որ «Պուտինը շուտով ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. ակնհայտ է, որ Ուկրաինան ռուսական ագրեսիայի զոհ է»։
Մադյարը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի գործարքին, որը ԵՄ-ի շրջանակում կնքվել է անցյալ տարվա դեկտեմբերին։



