Էրդողանը Թրամփին կոչ է արել Իրանի հետ ժամանակավոր հրադադարի վիժեցում թույլ չտալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է Իրանի հետ կնքված ժամանակավոր հրադադարի համաձայնագիրը և կոչ է արել այն արդյունավետորեն օգտագործել՝ կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու և այդ գործընթացի ցանկացած վիժեցում կանխելու համար: Դրա մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության դեպարտամենտը:
«Ղեկավարները քննարկել են մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ նախօրեին երեկոյան Իրանի հետ հայտարարված հրադադարի համաձայնագիրը:
Գոհունակություն հայտնելով համաձայնագրի վերաբերյալ՝ մեր նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհի համար չափազանց դժվար և մարտահրավերներով լի 40 օրից հետո բացված երկշաբաթյա հնարավորությունների պատուհանը պետք է արդյունավետորեն օգտագործվի կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու և այդ գործընթացի ցանկացած վիժեցում կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել բարեկամական և եղբայրական երկրների, առաջին հերթին՝ Պակիստանի հետ համատեղ ձեռնարկվող հակամարտության կարգավորման ջանքերին:



