Թրամփն Իրանի դեմ պատերազմը չողջունող ամերիկացիներին «հիմար» է անվանել
Ամերիկացիները, ովքեր հավանություն չեն տալիս Իրանի դեմ պատերազմին, հիմարներ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա կրկնել է, որ Իրանը քիչ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ունի։
«Ըստ էության, նրանք որևէ հնարավորություն չունեն»,- նշել է նա։
Թրամփը խոստովանել է, որ մի քանի ամերիկյան ուղղաթիռների վրա «գնդակներից մնացած բազմաթիվ անցքեր կան»։
«Իրանը որոշակի հաջողություն է ունեցել իր F-15 կործանիչների պարագայում։ Օդաչուները հիմա լավ են զգում։ Եթե Իրանը Սոլեյմանի ունենար, ամեն ինչ բոլորովին այլ կլիներ։ Մենք դեռ կհաղթեինք, բայց դա ավելի դժվար կլիներ»,- ընդգծել է նա։



