Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են. Մարագոս

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով տեսաուղերձ է հղել Սուրբ Զատկի կապակցությամբ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Սիրելի՛ հայ ժողովուրդ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը:

Սուրբ Զատիկը խորհրդանշում է հարություն, լույս, կյանքի հաղթանակ և գարնանային զարթոնք:

Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը, նրա դիմակայունությանն ու հզորացմանը: Շնորհավոր Սուրբ Զատիկ»,- ասված է ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930