Ավիահարվածի հետևանքով ծանր վիրավորվել է Իրանի նախկին արտգործնախարարը

Իրանի լրատվամիջոցները հաղորդում են, որ օդային հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ և Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին։

Նշվում է, որ թիրախավորվել է նրա բնակարանը, ինչի հետևանքով Խարազիի կինը զոհվել է։

81-ամյա Խարազին 1997-ից մինչև 2005 թվականը եղել է Իրանի արտաքին գործերի նախարար։ Այնուհետև նա եղել է Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին հարցերով խորհրդականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930