Հրապարակվել է ձայնագրություն, որը վկայում է Լավրովի և Սիյարտոյի սերտ համագործկցության մասին

ԶԼՄ-ներում հրապարակվել են աուդիոձայնագրություններ, որոնք ցույց են տալիս, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոի միջև եղել են սերտ շփումներ, որոնք, ըստ լրագրողների, նպատակ են ունեցել շրջանցել ԵՄ պատժամիջոցների քաղաքականությունը։

Ըստ հրապարակման՝ 2024թ. օգոստոսին Լավրովը Սիյարտոյին դիմել է ռուս գործարար Ալիշեր Ուսմանովի խնդրանքով՝ աջակցելու նրա քրոջ՝ Գուլբահոր Իսմայիլովայի անունը ԵՄ պատժամիջոցների ցանկից հանելու հարցում։ Սիյարտոն խոստացել է անել «ամեն հնարավորը», և մոտ յոթ ամիս անց Իսմայիլովան իսկապես հանվել է այդ ցուցակից։

Նույն աղբյուրների համաձայն՝ Հունգարիան և Սլովակիան պարբերաբար փորձում են հասնել ռուսական մի շարք անձանց նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման կամ վերացման՝ հաճախ առանց հստակ իրավական հիմնավորումների։ 2026թ. մարտին ընթացող բանակցությունների ընթացքում նրանք փորձել են նաև Ուսմանովին հանել ցուցակից, սակայն ապարդյուն։

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Սիյարտոն Լավրովին փոխանցել է ԵՄ ներսում փակ քննարկումների մասին տեղեկատվություն, ինչը ևս վկայում է կողմերի միջև խոր համագործակցության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031