Բաժիններ՝

Թուրքիան շուտով կունենա հասանելիություն G5 ցանցին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ սույն թվականի ապրիլի 1-ից Թուրքիան կանցնի բջջային ցանցերի 5-րդ սերդնին՝ G5 -ին։ Նախարարը հայտել է, որ այդ մասին մարտի 31-ին պաշտոնակապես կհայտարարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուն նշել է, որ 5G ծառայությունն աստիճանաբար կգործի Թուրքիայի 81 նահանգում և մտադրություն կա երկու տարվա ընթացքում 5G ծառայությունը հասանելի դարձնել երկրի ամեն անկյունում։ Ըստ նրա՝ այդ նոր տեխնոլոգիայի շնորհիվ արմատական ​​փոփոխություններ տեղի կունենան բազմաթիվ ոլորտներում՝ տրանսպորտային ոլորտից մինչև կրթական ու առողջապահական ոլորտ։ Ըստ Ուրալօղլուի՝ 5G ցանցին անցումը Թուրքիան բջջային կապի պատմության մեջ բեկումնային փուլ է լինելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031