Թրամփ-Սթարմեր հակամարտությունը խաթարում է ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համագործակցությունը. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի միջև լարվածությունը սկսել է ազդել երկու երկրների դիվանագետների, պաշտոնյաների և զինվորականների միջև աշխատանքային հարաբերությունների վրա և խաթարել է անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ հիասթափվել է Սթարմերից, քանի որ վերջինս հրաժարվել էր օգնել Իրանի հետ հակամարտությանը ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետին համեմատել էր Ուինսթոն Չերչիլի հետ՝ նրան անվանելով մեծ, բայց ցավով նշելով, որ Սթարմերը Չերչիլ չէ։

«ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի անվտանգության ոլորտում համագործակցության առաջին ճաքերն ի հայտ են գալիս Թրամփի և Սթարմերի միջև Իրանի շուրջ լարվածության ֆոնին, որը խաթարում է դիվանագետների, պաշտոնյաների և զինվորականների միջև աշխատանքային հարաբերությունները»,- նշվում է հոդվածում:

Ինչպես գրում է Financial Times-ը, այս իրավիճակը մասամբ նկատվել է Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Աղբյուրը հավելել է, որ Մեծ Բրիտանիան վերջերս սկսել է ավելի երկար ժամանակ պահանջել ամերիկյան ինքնաթիռների կողմից բրիտանական ռազմական օբյեկտների, օրինակ՝ Գլոսթերշիրում գտնվող RAF Fairford-ի օգտագործման հայտերի հաստատման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031