Իմ հորը տարան անհայտ ուղղությամբ՝ առանց բացատրության. Ալեն Սիմոնյանի հետ վիճած Միքայել Մարգարյանին կալանավորել են

«Հենց նոր մեր տուն եկան սպեցնազով, քաղաքացիական շորերով, նաև շարքային ոստիկաններ՝ մոտ 15-20 հոգի և իմ հորը ձերբակալեցին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Միքայել Մարգարյանի որդին, Յուրի Մարգարյանը;

Նա նշեց, որ իրավապահները բացատրել են իրենց գործողությունները, կալանքի օրդեր ներկայացրել, բայց բռնի են բերման ենթարկել, չեն թողել կամավոր դուրս գա տնից։

«Այն կատարվեց, քրոջս, տատիկիս ու իմ աչքի առաջ, ուղղակի վերցրեցին տարն, նաև՝ փաստաբանի ներկայությամբ։ Վերջինս փորձեց պարզել, թե ուր են տանում, ոչ մի բան չպատասխանեցին և իմ հորը տարան անհայտ ուղղությամբ, առանց բացատրության»,- ասաց Միքայել Մարգարյանի որդին։

Նա դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի արձագանքի, քանի որ ինքը չգիտի ինչպես պաշտպանի հոր իրավունքները։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ Նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի դիմաց հայհոյել էր Միքայել Մարգարյանին, վերջինս էլ պատասխանել էր իրեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031