ԵՄ-ում կոչ են արել ավելի շատ փաստաթղթեր գաղտնիացնել. Politico

Եվրոպացի պաշտոնյաները առաջարկել են գաղտնիացնել ավելի շատ փաստաթղթեր՝ «թշնամական պետություններ», այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, արտահոսքը բացառելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Politico-ն:

«(Եվրոպական – խմբ.) Խորհուրդն առաջարկում է չներմուծել էլեկտրոնային սարքեր ԱՄՆ կամ Չինաստան <…>: Եթե դրանից հնարավոր չէ խուսափել, ապա վերադառնալուն պես դրանք պետք է մաքրվեն»,- ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Politico-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է պաշտոնական ուղևորությունների համար ռիսկ ներկայացնող երկրների ցանկին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ։

Ինչպես նշել է Եվրահանձնաժողովի անդամներից մեկը, դաշինքը դարձել է «ավելի աշխարհաքաղաքական»՝ նոր մարտահրավերների, այդ թվում՝ ռազմական աջակցության և մրցակիցների հետ առևտրային բանակցությունների պատճառով։ Այս պատճառով ԵՄ-ն չի ցանկանում բացահայտել իր դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031