Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է Մակրոնի` ռազմական գծով գեներալ խորհրդականին

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են. «Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 26-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վինսեն Ժիրոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։
Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031