«4-5 տարվա ընթացքում կյանքի կկոչենք Զանգեզուրի միջանցքը». Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հարցազրույց է տվել թուրքական «24 TV»-ին։ Ուղիղ եթերում, պատասխանելով լրագրողի հարցերին, նա անդրադարձել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ադրբեջանական կողմում իրականացվող աշխատանքները մոտենում են ավարտին։ Զանգեզուրի միջանցքի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Կարծում եմ՝ առաջիկա շրջանում կսկսվեն»,- ասել է Ուրալօղլուն:.

Ըստ նրա՝ Նախիջևանի կողմում կա 180 կիլոմետրանոց հատված։ Դրա մի մասը կվերանորոգվի, իսկ մի մասը՝ կկառուցվի ու այդ աշխատանքները ևս կսկսվեն այս ընթացքում։

«Մեր կողմում գտնվող 224 կիլոմետրանոց հատվածում մենք արդեն սկսել ենք աշխատանքները։ Դրանք շարունակվում են։ Կարելի է այսպես գնահատել․ 4-5 տարվա ընթացքում մենք կյանքի կկոչենք Զանգեզուրի միջանցքը և, ըստ էության, կկառուցենք բարձր թողունակությամբ մի միջանցք, որով ուղղակիորեն հնարավոր կլինի հասնել թյուրքական աշխարհին»,- հայտնել է թուրք նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031