Թուրքիան ամենաաղտոտված երկրների շարքում 39-րդն է

Շվեյցարական «IQAir» օդի որակի տեխնոլոգիական ընկերությունը հրապարակել է համաշխարհային օդի որակի վերաբերյալ զեկույց։ PM2.5 օդի որակի տվյալները հավաքագրվել են 143 երկրի 9.446 քաղաքներում տեղակայված մոնիթորինգային կայաններից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

PM2.5-ը մասնիկային նյութ է (ՄՄ), որը մթնոլորտը աղտոտում է՝ կախված փոքր հեղուկ կամ պինդ մասնիկների տեսքով։

Թուրքիան ևս ներառված է այս ցանկում և PM2.5 մակարդակը 2024-ին գրանցված 15.3%-ից բարձրացել է մինչև 19.2%-ի։ Ըստ այս տվյալների՝ Թուրքիան 39-րդն է ամենաաղտոտված երկրների ցանկում։ Նշենք, որ 2024-ին Թուրքիան զբաղեցնում էր 67-րդ տեղը։ Եվրոպայի ամենաաղտոտված 10 վայրերից 5-ը գտնվում է Թուրքիայում ու այդ ցանկը գլխավորում է Իգդիրը (64.4), որին հաջորդում են Իզմիրը, Գյոդեքլին, Քոնյան և Դյուզջեն։ Դա նշանակում է, որ Թուրքիայում ավելի քան 3 մլն մարդ շնչում է շատ աղտոտված օդ։

Օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակ ունեցող 5 երկրներն են Պակիստանը (67.3 մկգ/մ³), Բանգլադեշը (66.1 մկգ/մ³), Տաջիկստանը (57.3 մկգ/մ³), Չադը (53.6 մկգ/մ³) և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը (50.2 մկգ/մ³)։

Հարավաֆրիկյան Հանրապետության Նյուվաուտվիլ քաղաքը ճանաչվել է աշխարհի ամենամաքուր քաղաք՝ PM2.5-ի տարեկան միջին կոնցենտրացիայով 1.0 մկգ/մ³։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031