TRIPP-ը հակասության մեջ մտավ «խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ՝ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը խոսել են պատերզմի հավանականության մասին, որով վերջին օրերին ՔՊ-ն սպառնում է հայ ժողովրդին, անդրադարձել են TRIPP նախագծին «Խաղաղության խաչմերուկին» և իհարկե, ՔՊ-ի իրականացրած նախընտրական տեխոնոլոգիաներին։
Զրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցույց տվեց տարածաշրջանի քարտեզը և բացատրեց, թե ո՞ր տրանսպորտային ուղին է Հայաստանի համար կարևոր և շահավետ։
«Բավական ակտիվ մի թեզ էր օգտագործվում՝ «խաղաղության խաչմերուկ»։ Հիշո՞ւմ եք։ Բայց մի քանի ամիս է «խաղաղության խաչմերուկի» մասին ոչ ոք այլևս չի խոսում։ Ես ուզում էի այս քարտեզով ցույց տալ, որ նույն TRIPP-ը հակասության մեջ մտավ այդ «խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ, որտեղ «խաղաղության խաչմերուկը» ենթադրում էր ճանապարհների ընդհանրապես ապաշրջափակում։ TRIPP-ը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, կապելով այս կառուցող երկաթուղու՝ Ղարսի հետ, բոլոր այլ ուղիներն անհետաքրքիր են դառնում։ Մի ծրագիր, որը պետք էր Միացյալ Նահանգներին և Ադրբեջանին՝ շատ կոնկրետ նպատակների համար, փոխարինեց մեկ գաղափար, որը ենթադրում է բոլոր ճանապարհների բացումը՝ երկաթուղային և ավտոմբիլային»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ չի կարող երկիրը վարել գեոպոլիտիկ քաղաքականություն, եթե հաշվի չի առնվում աշխարհագրության ազդեցությունը քաղաքականության վրա։
Նա նկատեց, որ թեև հիմա շատ են խոսում, թե Ադրբեջանով այսքան ցորեն եկավ կամ՝ վառելիք, բայց մեր տնտեսությունը շարունակում է մեծ մասով կախված լինել Ռուսաստանից։
«Հայաստանից Ադրբեջանով բեռներ տեղափոխելը Ռուսաստան 700 կմ ավելի երկար է, քան եթե Հայաստանից բեռները տեղափոխվեն Վրաստանով, Աբխազիայի ճանապարհով։ Հիմա կապը Ռուսաստանի հետ եղել է միշտ Վրաստանի միջոցով, կապը Եվրոպայի հետ ևս Վրաստանի միջոցով՝ Փոթիի նավահանգստով։ Հիմա ինչու՞ մենք չենք կենտրոնանում այս ուղիների բացման վրա։ Մեր հիմնական ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ է, Եվրոպայի հետ՝ Վրաստանի միջոցով, եթե խոսենք արաբական աշխարհի հետ, ապա Իրանի միջոցով է, եթե ՝ Հնդկաստան, Չինաստան, ապա կրկին Իրանի ճանապարհով է։ Ինչի՞ համար է պետք գալու Ադրբեջանի տարածքը, միայն Կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար»։
Ըստ Քոչարյանի ՝ փոքր երկրները պետք է փնտրեն ավելի մեծ շուկաներ՝ ավելի կարճ ճանապարհներով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության անդամակցության հետ կապված սառեցված են, հաշվի առնելով, որ Վրաստանը հսկայածավալ հետաքրքրություն պետք է ունենա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալու, հաշվի առնելով, որ տնտեսապես փոխշահավետ է՝ և՛ Վրաստանի համար, և՛ Ռուսաստանի համար, և՛ Աբխազիայի համար։
Հիմա ամենաբարենպաստ ժամանակաշրջանն է այս ուղղությամբ բանակցությունների համար։ Չկան քաղաքական մեծ խոչընդոտներ։ Ո՞րն է քաղաքական խոչընդոտը հիմնականում՝ Վրաստան-Աբխազիա հարաբերություններն են,պետք է ընդամենը մեկ բան անել՝ տարանջատել տնտեսական ծրագիրը քաղաքական հակասություններից։Սա այն է»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։



