67 միլիոն 577.550 դրամ՝ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի փորձաքննության համար

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն ՓԲԸ-ին պատվիրակել է փորձաքննության ծառայություններ։ Պայմանագրի գինը 67 միլիոն 577.550 դրամ է, գնման ընթացակարգը՝ մեկ անձից եղանակը։

Ըստ պայմանագրի՝ պետք է գնահատվի ՀԱԷԿ-ի № 2 էներգաբլոկի շահագործման անվտանգությունը, իրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, կարգավորող փաստաթղթերի մշակում և այլ անհրաժեշտ ծառայություններ։

Տեխնիկական բնութագրում մասնավորապես նշվում է Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության փորձաքննության մասին, ինչպես նաև՝ նոր ԱԷԿ-ի լիցենզավորման նախապատրաստական աշխատանքների և փոքր մոդուլային ռեակտորների (Hitachi, Holtec) անվտանգության առանձին համակարգերի ուսումնասիրության մասին՝ «պարզելու համար դրանց համապատասխանությունը ազգային միջուկային անվտանգության պահանջներին»:

Ավելի վաղ նշվել էր, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում իրականացվում է դրա շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու երկրորդ ծրագիրը՝ մինչև 2036 թվականը:

Կարդացեք նաև

ՀՀ կառավարությունը կրկնակի երկարաձգման ամբողջ ծրագրի համար հատկացրել է 165 մլն դոլար, որից 57,5 միլիոնը «Ռոսատոմ»-ի պատասխանատվության գոտում է, մնացած ծավալը ՀԱԷԿ-ն ինքնուրույն է իրացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031