Քաղաքապետարանի կողմից ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով. նա ձերբակալվել է
Մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։



