Բաժիններ՝

ԱՄՆ-ի Հավայի նահանգում 5,5 հազար մարդ կտարհանվի ջրհեղեղի պատճառով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Հավայի նահանգի շուրջ 5500 բնակիչ տարհանման վերաբերյալ նախազգուշացում է ստացել ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Հավայի նահանգում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, ավերվել են տասնյակ տներ։ Տեղի իշխանությունները հավանական են համարում ստեղծված իրավիճակի հետևանքով 120 տարի առաջ կառուցված ամբարտակի փլուզումը։

Նահանգի ղեկավար Ջոշ Գրինը զգուշացրել է, որ ջրհեղեղի հետևանքով վնասը կարող է կազմել ավելի քան 1 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031