Արարատ Միրզոյանն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

]Օման կատարած այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է թագավորական օպերա և ազգային թանգարան։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը»,-ասված է հաղորդագրությունում։

Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։ Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031