Ճապոնիայում խայտառակություն են անվանել Տակաիտիի և Թրամփի գագաթնաժողովը

Ճապոնիայի խաղաղության կոմիտեն հանդես է եկել Ճապոնիայի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի խիստ քննադատությամբ՝ վարչապետ Սանաե Տակաիտիին մեղադրելով Վաշինգտոնի քաղաքականությանն անվերապահ աջակցելու մեջ:

Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ Տակաիտին գնահատական չի տվել Իրանին ԱՄՆ-ի հարվածներին, որոնք, կոմիտեի կարծիքով, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը: Փոխարենը նա հայտարարել է, որ «միայն Դոնալդ Թրամփն է ի վիճակի ապահովել խաղաղություն և բարգավաճում», ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել Միացյալ Նահանգներին:

Հայտարարության հեղինակները կարծում են, որ նման դիրքորոշումը վկայում է ամերիկյան վարչակազմի կուրսի նկատմամբ ամբողջական կողմնորոշման մասին և «խայտառակում է Ճապոնիան համաշխարհային հանրության առջև»:

Կոմիտեում նաև հիշեցրել են, որ գագաթնաժողովի նախօրեին երկրի իշխանություններին կոչ են արել հանդես գալ Իրանին հարվածները դադարեցնելու օգտին և հրաժարվել ռազմական գործողություններին հնարավոր մասնակցությունից, այդ թվում՝ Հորմուզի նեղուց նավեր ուղարկելուց:

«Մենք պահանջում ենք հրաժարվել անօրինական պատերազմում ցանկացած համագործակցությունից և գործել Սահմանադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031