Իրանն 1-ին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000կմ հեռու գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա. ԶԼՄ

Իրանն առաջին անգամ հարձակվել է իր սահմաններից 4000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հոդվածում նշված է, որ 2 միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակվել Դիեգո Գարսիա ռազմական բազայի վրա, որը ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համատեղ օբյեկտ է Հնդկական օվկիանոսում։ Դա ռազմավարական բազա է, որտեղ ամերիկացիները տեղակայում են ռմբակոծիչներ, միջուկային սուզանավեր և ականակիրներ։

Ըստ լրատվամիջոցի` հրթիռները վրիպել են իրենց նշանակետից. 1–ը վթարի է ենթարկվել մոտենալիս, իսկ 2–րդը խափանվել է ամերիկյան ռազմանավով։

«Սա առաջին անգամն է, որ Թեհրանը փորձել է հարձակվել տարածաշրջանից շատ հեռու գտնվող թիրախի վրա»,–գրում է պարբերականը` հավելելով, որ Իրանից հազարավոր կիլոմետրերի վրա թիրախավորումը ենթադրում է, որ իրանական հրթիռների իրական հեռահարությունը գերազանցում է Թեհրանի կողմից պաշտոնապես հայտարարված 2000 կիլոմետրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031