«Հեզբոլլահը» հայտնել է իսրայելական օբյեկտներին հասցված 55 հարվածի մասին. հարվածել են ռազմաբազաներին, ոչնչացվել է ռադար
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռակոծել է Ռոշ Պինա բնակավայրից հարավ գտնվող իսրայելական «Ֆիլոն» ռազմակայանը։ Այս մասին հայտնում է Press TV-ն։
Շաբաթ օրը հրապարակված մի շարք հայտարարությունների մեջ «Հեզբոլլահը» նշել է, որ օրվա ընթացքում 55 անգամ գրոհել է իսրայելական թիրախները։
Ըստ այդ հաղորդագրությունների՝ շարժման մարտիկները հարվածներ են հասցնել Ջեբել Վարդայում գտնվող իսրայելական բանակի դիրքերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքի միջոցով ռազմածովային ռադար է ոչնչացրել՝ Էն Նաքուրայի Ռաա հրվանդանում գտնվող բազայի վրա իրականացված հարձակման ժամանակ։
Շարժումը հրթիռային հարվածներ է հասցրել նաև Ատ-Տայբեհի, Ալ-Մարջի և Ալ-Ադիսայի շրջաններում գտնվող իսրայելական օբյեկտներին:
Մի շարք բնակավայրերի վերաբերյալ «Հեզբոլլահի» տարածած նախազգուշացման շրջանակում՝ շարժումն արդեն յոթերորդ անգամ է հրթիռակոծել Կիրյաթ Շմոնա բնակավայրը:



