Գերմանիան պարզեցրել է զենքի արտահանումը Ուկրաինա և Մերձավոր Արևելք
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, Տնտեսական գործերի և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակի հետ համատեղ, ներկայացրել է նոր ընդհանուր վեցամսյա թույլտվություն՝ «որոշակի երկրներին պաշտպանական նպատակներով զենք մատակարարելու համար», հաղորդում է DW-ն։
Նոր կանոնակարգերի շրջանակում ընդգրկված երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը և Ուկրաինան։ Թույլտվությունը վերաբերում է «օդային և ծովային պաշտպանության մեջ օգտագործելու համար նախատեսված ապրանքների արտահանմանը, ներառյալ ծովային ականներից պաշտպանվելու կամ ոչնչացնելու միջոցառումները»։



