Պատկերացրեք՝ մի օր Ադրբեջանում իշխանության գա Փաշինյանի նման մեկը, մի՞թե Արցախի վերադարձն ամիսների կամ գուցե օրերի հարց չի լինի. Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ալանյանը գրում է. «Երբ ասում են, որ Արցախն անվերադարձ կորցրել ենք, ես բերում եմ մի հիպոթետիկ օրինակ, պատկերացրեք՝ մի օր Ադրբեջանում իշխանության գա Նիկոլ Փաշինյանի նման մեկը, մի՞թե Արցախի վերադարձն ընդամենը ամիսների կամ գուցե օրերի հարց չի լինի։ Իսկ եթե կարծում եք, որ ադրբեջանցիներն, ի տարբերություն մեզ, նման մարդու երբեք չեն բերի իշխանության, ուրեմն այն ինչ կատարվում է մեր գլխին, դեռ մի բան էլ քիչ է….»:



