Արա Ֆիդանյանը կհամակարգի Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ համակարգի կապը

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեկ այլ որոշմամբ՝ նշանակվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա)։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ՆԳ նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունը։ Արա Ֆիդանյանը նոր պաշտոնում համակարգելու է Եվրոպոլի հետ իրավապահ համակարգի կապը։

«Եվրոպոլում ՆԳՆ կապի սպայի գործունեությունը կխթանի ՀՀ-ԵՄ իրավապահ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031