Մի քանի կարևոր լուր ամերիկյան ԶԼՄ-ներից, որոնք հավանական էսկալացիայի մասին են. «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «ԱՄՆ-ն արագացնում է լրացուցիչ ծովային հետևակայինների տեղակայումը Մերձավոր Արևելքում: Առաջիկայում տարածաշրջան է ուղարկվելու ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանումը՝ շուրջ 2200 զինծառայող: Մինչև այս լուրեր կային նաև 31-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման և երեք դեսանտային նավերի՝ Մերձավոր Արևելք ուղևորվելու մասին:
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու տարբերակներ, որը «հիմնականում իրականացվելու է օդային և ռազմածովային ուժերի միջոցով, բայց դա կարող է նաև ենթադրել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ գոտում»։
Քննարկվում է նաև Խարգ կղզին գրավելու/շրջափակելու տարբերակը: Կղզու ռազմական ենթակառուցվածքներին արդեն իսկ հասցվել են հարվածներ։
Դիտարկվում է նաև Իրանի 60% հարստացված ուրանը «վերահսկողության տակ վերցնելու» հարցը։ Այդ ուրանը միջուկային օբյեկտների վրա նախորդ տարվա հարվածներից հետո փլատակների տակ է։
Այս բոլոր գործողությունները միաժամանակ գնահատվում են շատ ռիսկային»։



