Քո քավոր Կարեն Կարապետյանից ճշտե՞լ ես, թե ինչու նախ համաձայնվեց, ու օրեր անց ի՞նչ պատճառաբանությամբ հրաժարվեց առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում. Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ռ. Քոչարյանին մինչև քոքը մաշեցրած քաղ.դոկտոր Վիկտոր Սողոմոնյանին.

Վիկտո՛ր, ստում ես:

Ձեզ ու նիկոլենց բնորոշ քարոզչական կոյուղիներով իմ ու ընկերներիս մասին տարածվող անձնական հերյուրանքների ու վիրավորանքների մասին լռում եմ: Երևի հասկանում ես, որ ինչ անում ես՝ մինչև վերջին մանրուքը ֆիքսվում ու պահվում է:

1.) Ստում ես, թե ես 2018 թ. ապրիլյան օրերին իբր հայտարարել եմ, թե չեմ խոստանում, որ կքվեարկեմ Կարեն Կարապետյանի օգտին, եթե նա առաջադրվի ՀՀ վարչապետի պաշտոնում: Ես անգամ արագ հետ եմ վերադարձել Ստրասբուրգից՝ նաև այդ նպատակով:

2.) Քո քավոր Կարեն Կարապետյանից ճշտե՞լ ես, թե ինչու նախ համաձայնվեց, ու օրեր անց ի՞նչ պատճառաբանությամբ հրաժարվեց առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում: Այդ «պատճառաբանությունը» համոզի՞չ էր: Առավել ևս 2020, 2021, 2023 թթ. տեղի ունեցածի ու ընթացիկի համատեքստում: Խիստ կասկածելի չէ՞:

3.) Դու էլ ի՞նչ գիտես 2018 թ. մասին: Օրինակ, անձամբ քո, քո քավոր Կարեն Կարապետյանի, քո ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ու էլի այլոց մասին: Ի՞նչ էիք անում, ու՞մ հետ էիք անում:
Առայժմ այսքանը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031