Թատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ը

Թատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։ Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։

Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար և այլն:

«Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել ամենամյա՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։

Տեսանյութեր

Լրահոս