«Ինձ համար միևնույն է». Լուիս Էնրիկեն՝ ՊՍԺ-ից հեռանալու մասին
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղից առաջ անդրադարձել է անգլիական Պրեմիեր լիգայի որևէ ակումբում աշխատելու մասին լուրերին:
«Ես չեմ հասկանում, թե ինչ եք ասում, և ինձ համար միևնույն է։ Դա կարևոր չէ։ Ես ՊՍԺ-ի մարզիչն եմ, և շատ ուրախ եմ մարզել այս մեծ ակումբը»,- լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է Էնրիկեի խոսքերը X սոցիալական ցանցում։
Նախկինում լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են իսպանացի մարզչով, որոնցից մեկը «Չելսին» է, որի դեմ ՊՍԺ-ն մրցելու է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում։ Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է 5:2 հաշվով՝ Էնրիկեի թիմի օգտին։



