Անկարան հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությունը
Թուրքական կողմը պատրաստ է ապահովել Ուկրաինայի հարցով բանակցությունների անվտանգությունը բարձր մակարդակով. դրանում կասկած չպետք է լինի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
«Թուրքիան պատրաստ է ապահովել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով. դրանում կասկած չպետք է լինի»,- հայտարարել է վարչակազմը։
Տարվա սկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Վերջինը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ РИА Новости-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Նոր հանդիպումների համար դեռևս հստակ ամսաթվեր կամ վայրեր չկան։



