Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բագրատ արք. Գալստանյանը, անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին, գրել է․

«Կարդացի Եվրոպական Խորհրդարանում շնչած ինքնադրսևորումդ։ Ավելին սպասելի չէր…

Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ…

Ես՝ բանտում, դու՝ ոչ,
բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ, որովհետև ճշմարտությունը ազատարար է…

Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում…

Ավելի լավ է «Մենք ենք, մեր սարերի» Զավենին հղում կատարեմ. «…որովհետև տգետ ես»։

Իսկ ավելի լուրջ ոչ թե քեզ, այլ ամբողջ ելույթին ավելի ուշ կանդրադառնամ։

Աստված օրհնի Հայաստանս, Արցախս և մեր հաղթանակը…

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան
13.03.2026»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031