Ամերիկացի սենատորը բացահայտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության նպատակները
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության նպատակները չեն ներառում խաղաղ միջուկային ծրագրի ոչնչացումը կամ ռեժիմի փոփոխությունը, հայտարարել է Կոնեկտիկուտից դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին փակ դռների ետևում կայացած ճեպազրույցից հետո։
«Պատերազմի նպատակները չեն ներառում Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը… Նրանք հաստատեցին, որ «ռեժիմի փոփոխությունը» նույնպես այդ ցանկում չէ»,- գրել է Մերֆին X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները:



