«Հյուսիսային տերևաթափի» գործով դատարանում խոսք ասաց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, շարունակվում է «Հյուսիսային տերևաթափի»  գործով դատական նիստը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը: Վերջինս նախ ասաց՝ ոչ ինքը, ոչ իր ընկերները երբևէ չեն ունեցել հանցավոր միտում, և ամբողջ գործը հիմված է գերճոխացված ենթադրությունների հիման վրա:

«Արդեն 30-րդ ամիսն է՝ մենք գտնվում ենք կալանքի մեջ, ու ոչ մի ապացույց չկա: Ինձ կալանավորելիս քննիչն ասում էր՝ ես որ կալանավայրում չլինեմ, կզանգեմ հրահանգներ կտամ «հանցավոր խմբիս» անդամներին, բայց դրա համար ոչ մի փաստ չուներ»,-ասաց Վազգեն Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ողջ դատաքննության ժամանակ չի եղել դեպք, որ հանրային մեղադրողը ստանդարտ ձևակերպումներից զատ բերի մի ապացույց, որ իր՝ կալանքի տակ մնալը հիմնավոր է:

Կարդացեք նաև

«Նախաքննության փուլում դատարանի նկատմամբ անվստահության հիմքեր ունեի: Մտնում եմ դատարան ու տեսնում դատախազ Հովակիմյանին, ով վերահսկող դատախազ էր, ով քննիչին պիտի ասեր՝ եղբա՛յր, այս մարդիկ փափախով քուրդ չեն, ամեն բան հասկանում են», բայց նման բան չեղավ: Ցավոք, դատախազ Հովակիմյանը չի կանխել նման անհիմն գործողությունները»,-ասաց Վազգեն Ոսկանյանը:

Վերջինս նկատեց՝ իրավապահների գործողություններն իրեն հիմք են տվել մտածել՝ գործը քաղաքական է:

«18 տարեկան երեխեքը պոստերում չեն վախենում, բայց ուսադիր կրող մարդիկ ակնհայտ իրավխախտում թույլ տված մարդուն, ով խախտում է Սահմանադրությունը, դատարաններ է շրջափակում, հրաժարվում է Արցախի ժողովրդին պաշտպանելուց, չի արժանանաում արձագանքի: Այսքանից հետո ես կարող ե՞մ ասել՝ իրենց ծառայում են թուրքին ծառայողին»,-ասաց Վազգեն Ոսկանյանն ու հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

Դատական նիստը հետտաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ ժամը 14.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս