ԱՄՆ-ում տնտեսական ծանր իրավիճակի պատասխանատվությունն անմիջապես ընկնում է Իսրայելի և Վաշինգտոնում նրա աջակիցների վրա. Արաղչի
«Իրանը չի ցանկանում վնաս հասցնել սովորական ամերիկացիներին, որոնք ճնշող մեծամասնությամբ քվեարկել են արտերկրում թանկարժեք պատերազմներին մասնակցությունը դադարեցնելու օգտի»,- այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նա շեշտել է՝ ԱՄՆ-ում տնտեսական ծանր իրավիճակի պատասխանատվությունն անմիջապես ընկնում է Իսրայելի և Վաշինգտոնում նրա աջակիցների վրա:
«Բենզինի գների բարձրացումը, հիփոթեքային վարկերի թանկացումը և կենսաթոշակային խնայողությունների զգալի նվազումը Իսրայելի և Վաշինգտոնում նրա աջակիցների անմիջական պատասխանատվությունն են»,- հավելել է իրանցի պաշտոնյան:



