Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ կանչված Իրանի դեսպանից պարզաբանում են պահանջել այսօր Գազիանթեփ նահանգում վնասազերծված բալիսթիկ հրթիռի հետ կապված, որը ,ամենայն հավանականությամբ , արձակվել է Իրանից։
Նշենք, որ այսօր Միջերկրական ծովում հերթապահող ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը Թուրքիայի օդային տարածքում վնասազերծել են բալիստիկ հրթիռ։
Վնասազերծված հրթիռի մնացորդներն ընկել են Գազիանթեփ նահանգում։ Դեպքի հետ կապված որեւէ մեկը չի տուժել։



